Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել էիտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: «Քաղաքում՝ բուժզննման: Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում պայմանագիրը կկնքվի»:
Պայմանագիր կնքելուց հետո կորոշվի նաև Մխիթարյանի՝ Մանչեսթերում հաստատվելու և կացության քարտի հարցերը: