ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի հանդեպ սանկցիաները. Տուսկ
Ռուսաստանի դեմ կիրառվող ԵՄ-ի սանկցիաները կերկարաձգվեն ևս մի ժամկետով: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուխոյ Սիպիլյայի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Կարծում եմ, որ իրադրությունն այժմ պարզ է: ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ մենք պետք է պահպանենք Ռուսաստանի դեմ սանկցիաները մինչ Մինսկի համաձայնագրերի իրականացումը»,- նշել է նա:
«Մենք կերկարաձգենք սանկիցաները: Կարծում եմ, որ երկարաձգման մասին որոշումը կընդունվի մինչև Եվրոպական խորհրդի նիստը` այսինքն, ավելի ցածր մակարդակում»,- ընդգծել է Տուսկը: