Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալը կարող է տևել 7 տարի. Տուսկ
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության անդամ լինելուց հրաժարվելու դեպքում միությունից դուրս գալու գործընթացը առնվազն 7 տարի կտևի: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
Գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրուցի ընթացքում նա հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի՝ վերջնական որոշում ընդունելը կձգձգվի երկու տարով: Հետո, նրա խոսքով, մնացյալ 27 անդամ երկրներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Եվրախորհրդարանը, պետք է հաստատի վերջնական արդյունքը, որն անխուսափելիորեն կտևի 5 տարի:
Ավելի վաղ Շվեդիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում ԵՄ-ն կարող է փլուզվել:
Անդամ երկիր լինելու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: