Ղրիմի իշխանությունները Գորբաչովին հրավիրել են իրենց թերակղզի
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին հրավիրել են թերակղզի: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Մենք շնորհակալ ենք նրան այն հայտարարության համար, որ նա ընդունում է Ղրիմի ռուսական կարգավիճակը, որի համար էլ նրան հրավիրում ենք մեզ մոտ»,- ասել է Կոնստանտինովը:
Կոնստանտինովի խոսքով՝ Գորբաչովը չէր ցանկանում ԽՍՀՄ-ի փլուզումը, պարզապես նա չի կարողացել կանխել այն: