Թրամփը միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում. Բերնի Սանդերս
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը արտահայտել է Դոնալդ Թրամփի ֆինանսական վիճակի մասին իր կասկածները: Այս մասին հայտնել է ABC News-ը:
«Թրամփն ասում է մեզ այն մասին, որ նա միլիարդատեր է, ո՞վ գիտի: Թրամփը միշտ չէ, որ ճիշտ է խոսում»,- ասել է Սանդերսը:
Նշվում է, որ Թրամփը հրաժարվում է ներկայացնել ամբողջական հարկային հաշվետվությունը՝ չնայած կուսակցությունների կոչերին: