Հիմա պատկերացրեք անբարոյականության և նաև երիտասարդությանը փչացնելու աստիճանը
Յո՞ երթաս Հայաստան: Չորսօրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը բացահայտեցին, որ այսօրվա ողբերգական հետևանք-վիճակի պատճառը՝ հայ հասարակության ընդհանրական բարոյահոգևոր ցածրագույն չափորոշիչներն են:
Հիմա պատկերացրեք անբարոյականության և նաև երիտասարդությանը հոգեպես փչացնելու աստիճանը:
-Ինչ-որ տեղական օլիգարխ, մեկ-երկու զինվորի, որպես պարգև, ավտոմեքենա է նվիրում:
-Մի քանի օր է անցել պատերազմից, ունենք ավելի քան 92 զոհ, և Հրազդանում բաժանվում է ընտրակաշառք: Եվ ժողովուրդը վերցնում է:
-Չորսօրյա պատերազմը ցուցեց, որ կոռուպցիան թափանցել ու ներսից ճիճվի նման լափել է նաև ամենակարևորագույն միջուկը՝ բանակը, որը պետք է լիներ սրբազան տարածք, քանի-որ բանակը հայոց պետականության և անվտանգության առաջին երաշխիքն է:
-Տգետ Էլիտայի ներկայացուցիչները՝ նախկին տարիքավոր «ազատամարտիկները», զինվորական համազգեստներ հագած վազում են Արցախ սելֆիներ նկարելու՝ ինքնացուցադրության համար:
-Անկամք կառավարությունը Մոսկվայի հետույքը լիզելուց բացի, անընդունակ էր որևէ նախաձեռնություն, փոփոխություն սկսելու համար:
Ի՞նչ պետություն... անդնդային անկում: Վերից վար անգաղափար, անհամակարգ ու խառնիխուռն ընթացք:
Յո՞ կերթաս Հայաստան:
Արթուր Արմին. ֆեյսբուք: