«Forbes Publishing»-ի փոխնախագահը Նապոլեոնի անձնական իրերից մի քանիսը վաճառքի է հանել
«Forbes Publishing»-ի փոխնախագահ, միլիարդատեր` Քրիստոֆեր Ֆորբսը հանել է վաճառքի իր հավաքածուն, որտեղ ներկայացված են Նապոլեոն 3-րդի և Նապոլերն Բոնապարտի անձնական իրերից: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով ֆրանսիական «Osenat» աճուրդի տան տարածած հայտարարությանը:
«Osenat»-ը հայտնում է, որ հավաքածուի 99%-ը, որն իր մեջ ներառում է 1,3 հազար փաստաթուղթ, նամակներ, 500 նկար, վաճառվեցին աճուրդի առաջին օրերին:
Փաստաթուղթը, որում հաստատված է Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինա Բոգարնեի նշանադրությունը, վաճառվել է 32,5 հազար եվրոյով: Փաստաթուղթը ստորագրված է կարդինալ Յոզեֆ Ֆեսչի կողմից, որը նշանադրել է զույգին` Պիյ 7-րդ Պապի պահանջով` նշանադրությանը անձամբ ներկա լինելու պայմանով: