Փախստականների կորած կատուն Իրաքից հասել է Նորվեգիա (տեսանյութ)
Փախստական ընտանիքը Մոսուլից Եվրոպա տեղափոխվելիս կորցրել էր իր կատվին: 2015 թվականի նոյեմբերին ընտանիքը, որը բաղկացած է մորից և 5 երեխաներից, մեկնեց Եվրոպա, փնտրելու իր երջանկությունը: Իրենց կատվին միայնակ թողնել նրանք չէին կարող, ուստի նրան ևս վերցրել էին իրենց հետ: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
2015 թվականի Նոյեմբերին ընտանիքը հասավ Թուրքիա, այնուհետև` հունական Լեզբոս կղզի: Այդ ժամանակաշրջնում հունական կղզում փախստականների «հրաբուխ» ժայթքեց` Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից: Նրանց սիրելի կատուն անհետացավ այդ խառնաշփոթի մեջ:
Կատուն փրկվեց շնորհիվ մի բժշկի: Այնուհետև կատվին անվանափոխեցին, կնքելով Դիաս անվամբ և տեղափոխեցին Բեռլին:
Դիասի ընտանիքին փնտրելու գործում օգնել են համացանցի հազարավոր օգտատերեր: Ի վերջո, գտել են կատվի ընտանիքը, որն այդ ժամանակ Նորվեգիայում էր: Ընտանիքի և իրենց սիրելի կատվի հանդիպումն ի վերջո տեղի է ունեցել: