Նախընտրական իրավիճակը Սպիտակ քաղաքում. Վաղինակ Շուշանյան
Նախ ներկայացնեմ նախընտրական իրավիճակը Սպիտակ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6-7 թեկնածու, որոնցից 2-ի մեջ է հիմնական պայքարը, եթե կարելի է դա պայքար համարել` Սահակյանը և Ասատրյանը: Երկուսն էլ ՀՀԿ-ական են, 2-ն էլ լավ փողատեր ու գործարար:
Արդեն իսկ քարոզարշավից առաջ բավականին մեծ գումարներ են ծախսել ընտրվելու համար: Քաղաքի բնակչության գրեթե 40%-ը Սահակյաններն են, 15-ից ավել` Ասատրյանները: Ընտրելու իրավունքով գրանցված են մոտավորապես 10 000 մարդ: Ըստ տեղի մարդկանց կընտրվի նա, ում հավանություն կտա պատգամավոր Համբարձումյանը (Դեռժավայի Արկադիկը): Ըստ հավաստի աղբյուրի, բավականին մեծ գումար է բաժանվել և բաժանվում ընտրողներին:
Հիմա իմ առաջադրվելու անհնարինության մասին:
Նախ պետք է ունենամ առնվազն 200 հոգուց բաղկացած թիվ, ովքեր կլինեն թե հաձնաժողովներում, տեղամասերում և կմասնակցեն քարոզարշավին: Պետք է պարտադիր շտաբ ունենամ: Եվ ամենակարևորը բավականին մեծ գումար, խոսքը գնում է մոտավորապես 10 000 և ավելի դոլարի մասին, ինչը ես չունեմ:
Ուստի անիմաստ էներգիա ու ժամանակ չծախսելու համար որոշել եմ չառաջադրվել քաղաքապետի հաստիքի համար, չնայած որ շատ կցանկանայի լիքը բարեփոխումներ անել հայրենի քաղաքումս:
Ցավոք, շանսերս 3 %-ից ավելին չեն:
Վաղինակ Շուշանյան, Ֆեյսբուք: