Տավարի մսի փոխարեն` առնետի և աղվեսի մսի վաճառք. ձերբակալվել է շուրջ 900 մարդ
Չինաստանում շուրջ 900 մարդ ձերբակալվել է տավարի մսի փոխարեն աղվեսի և առնետի միս վաճառելու համար: 2013 թվականի հունվարի 25-ից գրանցվել է 382 դեպք: Արտադրողները նաև մսի մեջ խառնել էին ջուր, օգտագործել զանազան քիմիական նյութեր, ինչպես նաև խախտել պահպանման ժամկետները:
Հատկապես Ուսի քաղաքի Ցզյանսու շրջանում «կեղծ մսի» վաճառքը արտադրողներին բերել էր ավելի քան 1.62 մլն դոլարի շահույթ: