Մեքսիկական «Սինալոա» նարկոկարտելին ուժեղ հարված է հասցվել
Մեքսիկական ոստիկանությունը ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցությամբ ձերբակալել է «Սինալոա» հանցավոր կարտելին, որը զբաղվում է թմրանյութերի առևտրով։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
ԱՄՆ-ի իմիգրացիոն իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ «Դիվային էքսպրես» գաղտնանունը կրող գործողությունը ուղղված էր կարտելի ղեկավարության ոչնչացմանը։ Սակայն ձերբակալվածները և նրանց դերը հանցավոր խմբավորման մեջ մնում են դեռևս չբացահայտված։
Ըստ նրա, համատեղ գործողությունը սահմանային շրջանում հսկայական հարված է հասցրել հանցավոր խմբավորմանը մի քանի օր անց այն բանից հետո, երբ կարտելի առաջնորդ Հոակին Գուզմանը ձերբակալվել էր բանտից փախչելուց հետո։