40-ամյա Շարլիզ Թերոնը մերկացել է (լուսանկար)
40-ամյա դերասանուհի Շարլիզ Թերոնի կազմվածքին միայն նախանձել կարելի է: Դերասանուհին առանց ամաչելու կարող է իրեն թույլ տալ բավականին բաց ֆոտոշարքերում մասնակցել:
«W Magazine»-ի փետրվարյան համարում տեղ է գտել Շարլիզ Թերոնի մերկ լուսանկարը, որում դերասանուհին նվազագույն դիմահարդարմամբ է, ինչն էլ ավելի է ընդգծում նրա բնական գեղեցկությունը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Հատկանշական է, որ հարցազրույցի ընթացքում դերասանուհին խոսել է բացառապես իր նոր ֆիլմի մասին՝ ոչ մի բառ չասելով անձնական կյանքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախորդ տարի դերասանուհու անձնական կյանքում տեղի են ունեցել փոփոխություններ և նա բաժանվել է Շոն Պեննից, նաև որդեգրել ևս մեկ երեխայի: