Օբաման հարցազրույց է վերցրել «Alibaba Group»-ի ղեկավարից
Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի հարց է տվել չինացի միլիարդատեր գործարարին՝ «Alibaba Group» խմբի խորհրդի ղեկավար Ջեկ Մային: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Հանդիպման ժամանակ Օբաման Մային խնդրել է բացատրել, թե պետությունն ինչով կարող է օգնել երիտասարդ ձեռնարկատերերին:
«Պետության հետ կապված ամեն ինչ պարզ է: Անհրաժեշը է կրճատել կամ ընդհանրապես վերացնել նրանց համար նախատեսված հարկերը»,-ասել է չինացի գործարարը: