Փարիզում սպանված ահաբեկիչներից երկուսը ֆրանսիացիներ են եղել
Բելգիայի գլխավոր դատախազը հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ընթացքում սպանված երկու ահաբեկիչները ֆրանսիացիներ են եղել և ապրել են Բրյուսելում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RTBF-ին:
«Բերման ենթարկվածներից որոշների գործերը կարող են դատարան ուղարկվել արդեն շատ շուտով»,- հայտնել է նա:
«The Guardian»-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ նրանք Բրյուսելի հենց այն նույն քաղաքացինե՞րն են, ովքեր բերման են ենթարկվել՝ Փարիզի ահաբեկչություններում մասնակցություն ունենալու մեղադրանքով, թե՞ ոչ:
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ մահացել է 8 ահաբեկիչ, որոնցից 7-ը մահապարտներ են եղել, և հենց իրենք էլ վերջ են տվել իրենց կյանքին՝ դառնալով տասնյակ քաղաքացիների մահվան պատճառ: