Կառավարության կայքում լուսանկարները փոխել են «ՄՈւԿ» գրառման պատճառով. Armtimes.com
Armtimes.com-ը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Գյուղական համայնքների 5-րդ ամենամյա համաժողովը: Ի՞նչ միջոցառում է սա, ի՞նչ արդյունքներ է տալիս, պե՞տք է արդյոք նման համաժողովներ անցկացնել ու բյուջեից դրան փող հատկացնել՝ թերեւս առանձին խոսակցության թեմա է: Սակայն երեկ մեկնարկած համաժողովը հիշարժան կդառնա բոլորովին այլ պատճառով:
Վերեւի երկու լուսանկարները հայտնվեցին ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում համաժողովի մեկնարկից քիչ անց: Ուշադիր ընթերցողը թերեւս արդեն նկատեց, որ երկու լուսանկարներում էլ աչքի է զարնում «ՄՈւԿ» գրառումը, որը «ՋԵՐՄՈՒԿ»-ի վերջին երեք տառերն են ընդամենը: Սա, իհարկե, շատերը նկատեցին, սոցիալական կայքերում թեման որոշակիորեն քննարկվեց: Թվում է, թե պատահականություն է, ու գլխավոր հերոսը կարող է դրան հումորով վերաբերվել, և դրանով թեման կփակվի, ինչպես ասում են՝ կանցնի-կգնա: Մանրամասները՝ այստեղ: