Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում. կա 1 զոհ, 2 վիրավոր. Sհamshyan.com
Sհamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում դաշտից գյուղ վերադառնալու ճանապարհին Գազ 52 մակնիշի 52 ՏԼ 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց, իսկ 1 կին ուղևոր տեղում մահացել է:
Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ այստեղ: