Ձուկ օգտագործելու դեպքում Դուք դեպրեսիա չեք ունենա
Չինացի գիտնականները պարզել են՝ այն մարդիկ,ովքեր հաճախ են ձուկ ուտում,շատ ավելի քիչ են դեպրեսիաներ ունենում:Այս մասին գրում է Healthvesti.com-ը:
Գիտնականները,համեմատելով 2001-ից 2014թթ-ի տվյալները,համոզվել են,որ շատ ձուկ օգտագործելու դեպքում տղամադկանց մոտ դեպրեսիա ունենալու ռիսկը փոքրանում է 20%-ով,իսկ կանանց մոտ՝ 16%-ով:
Մեծ քանակությամբ սպիտակուցը,հանքային աղերը և վիտամինները,որոնք մտնում են ձկան բաղադրության մեջ,օգնում են հաղթահարելու դեպրեսիաները:Բացի այդ,շատ ձուկ օգտագործելը առողջ սննդի նշան է:
Աշխարհում դեպրեսիա ունի մոտ 350 միլիոն մարդ:Այն 2020թ-ին կդառնա մարդկության վատ առողջության երկրորդ նախանշանը՝ հայտնում են գիտնականները: