Կանանց շաքարային դիաբետը հանգեցնում է ինսուլտի
Գիտնականներն իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են՝ շաքարային դիաբետ ունենալու դեպքում մեծանում է ինսուլտի ռիսկը:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Հատուկ ռիսկային խմբում են 21-ից 45 տարեկան կանայք:Գիտնականները ուսումնասիրել են 7386 կնոջ առողջական վիճակը և գտել են ինսուլտի հանգեցնող մի շարք գործոններ:Այդ գործոններից ամենամեծ վտանգը ներկայացնում է շաքարային դիաբետը:Այն մեծացնում է ինսուլտ ունենալու հավանականությունը 6 անգամ;
Մի փոքր այլ գործոնների մասին.զարկերակային բարձր ճնշումը մեծացնում է ինսուլտի հավանականությունը 4 անգամ,խոլեստերինի բարձր ցուցանիշը՝ 3 անգամ,իսկ ծխելը՝ 1,5 անգամ:Իսկ ահա ճարպակալման և ինսուլտի միջև գիտնականները կապվածություն չեն գտել: