79-ամյա Վուդի Ալենն ընկել է ժայռից
Մալիբուի լողափում 79-ամյա Վուդի Ալենի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հայտնի դերասանը ժայռոտ հատվածներով զբոսնելու ժամանակ ընկել է: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Բարեբախտաբար ընկնելու պահին նրա կողքին եղել են նկարահանման խմբի անդամները ովքեր առաջին օգնություն են ցուցաբերել:
Առաջինն օգնության է հասել դերասան Ջեսսի Աիզենբերգը: Բարեբախտաբար 79-ամյա Վուդի Ալենը խուսափել է լուրջ վնասվածքներից: