Բրիտանացի սրամիտ տղան ընկերուհուն ծննդյան տարեդարձի առթիվ ծաղիկների փոխարեն ալյուր է նվիրել
Բրիտանացի Ռիչարդ Սելուեյը իր ընկերուհուն ծննդյան տարեդարձի առթիվ ծաղիկների փոխարեն 12 տուփ ալյուր է նվիրել՝հայտնում է Rambler.ru-ն:
22-ամյա աղջիկը ապշել էր,երբ առաքիչը ալյուր է բերել,և մտածել է՝ վերջինս շփոթել է տան հասցեն:Աղջիկը հետ է ուղարկել առաքիչին,սակայն նա որոշ ժամանակ անց հետ է վերադարձել՝ հայտարարելով՝ ալյուրը հենց Ուիլյամսի համար է:Պարզվել է՝ դա ծուղակ է,որը կազմակերպել է նրա սրամիտ ընկերը:
Մի քանի շաբաթ առաջ աղջիկը տղային խոստովանել էր,որ արժանի է մի գեղեցիկ ծաղկեփնջի,որը կառաքվի իրենց տուն:Տղան որոշել էր կատակել: (Անգլերենում ծաղիկ՝ «flower» և ալյուր՝ «flour» բառերը հարանուններ են և գրեթե նույն ձև են հնչում:)