Ռուսաստանում ոչնչացվել է Հայաստանից ներմուծված սիբիրյան թառափի խոշոր խմբաքանակ
Ռուսաստանում Հայաստանից տարված 200 կգ սիբիրյան թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակ է առգրավվել ու ոչնչացվել: Այս մասին հայտնում է Kubantv.ru-ն՝ հղում անելով «Вести Сочи»-ին:
Սահմանային վերահսկման ծառայությունն այդ ապրանքը երկիր չի թողել, քանի որ արտադրող ընկերության անվանումը չի եղել ՌԴ-ում ատեստացիա անցած ընկերությունների անվանացանկում:
Կառույցի մամուլի ծառայությունից կատարվածը մեկնաբանել են և ասել, որ նման արմատական քայլեր ձեռնարկվել են համապատասխան այն կանոնների, որ գործում են Եվրասիական տնտեսական միությունում, իսկ Հայաստանը այդ միության անդամ է: