Րաֆֆին կատարեց իր խոստումը` նա դարձավ քաղաքական դիակ. Արամ Հարությունյան
Ես իմ կանխատեսումներում ասել էի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դիմել անկանխատեսելի քայլերի և Րաֆֆին նախնական պայմանավորվածություններ ուներ իշխանությունների հետ՝ ընտրություններից առաջ, սակայն, ժողովուրդն իր ընտրությամբ Հովհաննիսյանին կանգնեցրեց փաստի առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը: «Եթե Երևանի ավագանու ընտրություններում որոշ ուժեր, այդ թվում «Ժառանգությունը» փորձի շեղումներ անել, ապա ժողովուրդը դա կֆիքսի, քանի որ Երևանը փոքր քաղաք է»,-հավելեց բանախոսը:
Արամ Հարությունյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց հանրահավաքների ժամանակ տված իր խոստումը, երբ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա իր դիակի վրայով: «Րաֆֆին կատարեց իր խոստումը՝ նա դարձավ քաղաքական դիակ»,-նշեց Ա.Հարությունյանը: