Անֆիսա Չեխովան պատրաստվում է իր հարսանիքն անցկացնել ևս մեկ անգամ
Ինչպես գիտեք, 6 տարի տևած հարաբերություններից հետո Անֆիսա Չեխովան և Գուրամ Բաբլիշվիլին ամուսնացել են : Պսակադրության արարողությանը ներկա է եղել նաև նրանց որդին՝ Սոլոմոնը: Աստղային զույգն ունի մեծ թվով բարեկամներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վրաստանում: Նրանք ցանկանում են ևս մեկ անգամ պսակադրվել ընկերների և բարեկամների համար: Այս մասին գրում է 7days.ru-ն:
«Մենք արարողությունն անցկացրինք այժմ մեզ համար, ևս մեկը կանցկացնենք հետո ընկերների համար, հետո ևս մեկը՝ բարեկամների համար»,-բացառիկ հարցազրույցում նշել է Գուրամը: Անֆիսա Չեխովան նշել է՝ քանի որ իրենք մեծ թվով բարեկամներ ունեն նաև Վրաստանում, ուստի նրանք ստիպված են կա՛մ ևս երկու անգամ պսակադրվել, կա՛մ բոլոր հյուրերին հավաքել երկու երկրներից մեկում:
«Սական Վրաստանում տատիկ-պապիկներ են, ովքեր չեն կարող գալ մեզ մոտ: Դրա համար,երևի թե, միակ տարբերակն այն է, որ բոլորը հավաքվեն Վրաստանում:Երբ գա ժամանակը, հնարավորությունները համընկնեն,մենք անպայման մեր ընկերներին կհավաքենկ Վրաստանում և բոլորս կնշենք մեր մեծ ու գունագեղ հարսանիքը:»,- մանրամասնել է Անֆիսան: