Բանակում սաղ մի կամանդ ա, սաղ մի հրաման ա. Գեներալ Մանվելը՝ Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով հակամարտության մասին
Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը խոսեց Մովսես Հակոբյանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին:
«Շատ լավ եմ գնահատում, Մովսես Հակոբյանը մի երկու անգամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»,-ասաց պատգամավորը:
Լրագրողի հարցին՝ Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով հայտնի հակամարտության պայմաններում ո՞ւմ դիրքերն են ավելի ուժեղանում, Մանվել Գրիգորյանը բարկացած տոնով պատասխանեց. «Չկա տենց բան, հակամարտություն չկա, մեր հակամարտությունը թուրքերի հետ ա, Դուք հո ֆաշիստ չե՞ք, չե՞ք հասկանում, որ մեր հակամարտությունը մենակ թուրքի հետ ա»:
Լրագրողները Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե Մովսես Հակոբյանը կկարողանա՞ աշխատել ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ, Գրիգորյանն ասաց.
«Բանակում սաղ մի կամանդ ա, սաղ մի հրաման ա, բոլորն էլ միասին կատարում են, կան հրամանատարներ, նախարար և գլխավոր հրամանատար և չեմ կարծում, որ Հակոբյանի նշանակումով կվտանգվի Յուրի Խաչատուրովի պաշտոնը»: