Մյանմայի դպրոցներից մեկում հրդեհի զոհ է դարձել 13 մարդ
Ապրիլի 2-ին Մյանմայի խոշոր քաղաքի՝ Յանգոնի մուսուլմանական կրոնական դպրոցում բռնկված հրդեհի զոհ է դարձել 13 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ: Այս մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել անսարք էլեկտրալարը, և ենթադրվում է, որ տեղի է ունեցել կարճ միացում: Ոստիկանությունից նաև տեղեկացրել են, որ հրդեհի ժամանակ դպրոցի շենքում գիշերել է 70 հոգի, որոնց մեծ մասին հաջողվել է փրկվել: France-Presse-ը նշում է, որ հրդեհը տեղի է ունեցել Մյանմայում ՝ բուդդայականների և մահմեդականների միջև շարունակվող բախումներ ֆոնին, որոնց արդեն զոհ է դարձել 43 մարդ: