Խորհրդանիշները պետք է բարություն ցույց տան, քանի որ մեր ազգը բարի է. Լևոն Թոքմանջյան
«Զինանշանը պետք է արտահայտի ժողովրդի էությունը»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քանդակագործ Լևոն Թոքմանջյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական խորհրդանիշները որոշակի փոփոխություններ ենթարելու հարցին:
«Ժամանակ առ ժամանակ խորհրդանիշները փոփոխելու հարցն առաջ է գալիս։ Մի ժամանակ օրհներգի մասին էր հարցը քննարկվում: Արդյո՞ք ժամանակն է, որ մի շարք խնդիրներ թողած, սկսենք քննարկել զինանշանի փոփոխությունը։ Զինանշանը պետք է արտահայտի ժողովրդի էությունը։
«Անդրադառնալով խորհդանիշների էությանը՝ քանդակագործը նշեց, որ խորհրդանիշները պետք է բարություն ցույց տան, քանի որ մեր ազգը բարի է և երևի թե մենք էլ մեր բարությամբ տուժում ենք»,- նշեց Լևոն Թոքմանջյանը։
Անդրադառնալով նաև օրհներգին՝ քանդակագործը նշեց, որ հավանում է Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» երգը, բայց քանի որ Տիգրան Մանսուրյանի ցանկացողները քիչ են, ապա նախընտրելի տարբերակներից է նաև Արամ Խաչատրյանի երգը։