«Երրորդմասցի Լյովիկ»-ի և նրա ընկերների սպանության գործով ձերբակալվել են մի շարք անձինք
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության փաստով քրեական գործի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով` Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց ոստիկանության, լրատվության և հասարակայնության կապերի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ: Վերջինս չհերքեց այդ տեղեկատվությունը:
Թղթակցի այն հարցին, թե արդյոք կան ձերբակալվածներ, Արմեն Մալխասյանը նշեց. «Այո, կան ձերբակալվածներ, ինչպես նաև կատարվել են խուզարկություններ»:
Նշենք, նաև, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: