Ջոկովիչ. Ես առաջին ռակետն եմ, բայց Ֆեդերերը և Նադալն ամենաճանաչված թենիսիստներն են
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարծում է` չնայած ինքն է աշխարհի առաջին ռակետը` Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալն ավելի մեծ հեղինակություն են վայելում: Ջոկովիչը նաև նշել է, աշխատում է երբեք չարություն չկուտակել իր մեջ:
-Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալն աշխարհի ամենաճանաչված թենիսիստներն են` չնայած ես եմ առաջին ռակետը: Չեմ կարող ասել, թե դա ինձ դուրս չի գալիս: Դա ինձ թույլ է տալիս առաջընթաց գրանցել և զարգանալ տարբեր տեսանկյուններից:
Ես չեմ սիրում սուտը և եսասիրությունը: Միշտ փորձում եմ անկեղծ լինել: Եթե ես ցանկանում եմ ջարդել ռակետը, ջարդում եմ: Գիտեմ, որ դա լավագույն տեսարանը չէ, սակայն մարզիչներն էլ են ասում` արժե այդպես վարվել ավելի լավ զգալու համար: Վտանգավոր է չարություն կուտակելը,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է «RTS»-ից:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=113884&l=am/jokovich+es+arajin+raketn+em+bayc+federery+ev+nadaln+amenachanachvac+tenisistnern+en