Ագուերո. Դաշտում Մեսսիի հետ ընկերությունն ավարտվում է
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հերթական անգամ նշել է, որ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղերում իրեն չի խանգարելու մտերմությունը կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին:
-Հասկանալի է, որ դաշտում չի կարող ընկերություն լինել: Երկուսս էլ կենտրոնացած ենք մինչեւ հանդիպման վերջին վայրկյանները մեր թիմերի համար առավելագույնն անելու մտքի վրա: Սա նոր խաղ է, իսկ «Մանչեսթեր Սիթին» տարբերվում է անցյալ տարվա թիմից:
Նույն բանն էլ կարելի է մրցակցի համար ասել: Երկու թիմերն էլ ուժեղացել են նոր ֆուտբոլիստներով, այնպես որ տեսնենք՝ ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Մի բան կարող եմ վստահ ասել՝ երկու հանդիպումներն էլ հետաքրքիր են լինելու,-ասել է Ագուերոն:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=113536&l=am/aguero+dashtum+messii+het+ynkerutyun+avartvum+e