Սմիթ. Արթուր Աբրահամից ուժեղ է միայն Կարլ Ֆրոչը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից կրած պարտությունից հետո բրիտանացի Փոլ Սմիթը հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկն իր քաշային կարգում զիջում է միայն WBA վարկածով չեմպիոն Կարլ Ֆրոչին:
-Զգում եմ, որ աշխարհի չեմպիոնի հետ պայքարում արժանի մակարդակում եմ եղել, բայց այս քաշային կարգում միայն Կարլ Ֆրոչն է ուժեղ Աբրահամից: Մտածում էի, որ մենամարտի վերջնամասում կկարողանամ ճնշում գործադրել, սակայն 5-6-րդ ռաունդում զգացի` Աբրահամն առավելություն ունի: Ես դա զգացի, քանի որ ռինգի անկյուններում ստացած հարվածները շատ ուժ են խլում,-Սմիթի խոսքը մեջբերված է «Boxing News 24»-ից:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=113257&l=am/smit+artur+abrahamicvo%D6%82gex+e+miayn+karl+frochy