Մարսելո. Ամենակարևորն այն է, որ թիմին հաջողվում է հաղթել
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն իր մեկնաբանությունն է տվել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ:
-Մրցակիցը խաղի հենց մեկնարկում գոլ խփեց, բայց մենք կարողացանք արագ պատասխանել, ինչը թույլ տվեց հեշտությամբ վերգտնել խաղը: Խաղը չսկսեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք, սակայն երբ գնդակը մեզ մոտ էր, լավ էինք խաղում: Շատ կարևոր էր հաղթելը: Չնայած հաշվին` շատ բարդ հանդիպում էր, իսկ այժմ մեզ սպասում է ևս մեկ չափազանց դժվար խաղ` «Սևիլյայի» հետ: Սիրում եմ, երբ թիմը հաղթում է: Եթե ես կարողանում եմ օգնել գոլային փոխանցումով, ավելի լավ, բայց ամենակարևորն այն է, որ թիմին հաջողվում է հաղթել,-Մարսելոյի խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից:
Մարսելոն անդրադարձել է նաև Գարեթ Բեյլի վրիպումներին և Կարիմ Բենզեմայի երկրորդ գոլին:
-Խամեսի և Բեյլի միջև չհասկացվածությունն այն է, ինչը կարող է լինել խաղադաշտում: Հարձակվողը պետք է գոլ խփի, և գուցե Բեյլն այսօր հիանալի հնարավորություններ ուներ աչքի ընկնելու համար: Բենզեմայի գոլի ժամանակ ես հետևում էի կանգնած: Կարիմը հիանալի խաղացող է, և բոլորը դա գիտեն: Ես իսկապես հիացած եմ նրա հրաշալի գոլով,-եզրափակել է պաշտպանը: