«Հեզբոլլահ»-ն իրականացրել է հերթական ահաբեկչական գործողությունը
Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորման գրոհի հետևանքով Լիբանանի սահմանի մոտ իսրայելցի 3 զինվորական է սպանվել:
Մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրն առանց միջազգային հանրության միջամտության էլ վրեժխնդիր կլինի իր զինծառայողների համար:
«Մենք դատապարտում ենք Իսրայելի նկատմամբ բռնության գործողությունը: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այդպիսի գործողություններից»,-նման հայտարարություն է տարածել Վաշինգտոնը: