Չավի. Պետք է խոստովանել` այս պահին «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մտավախություն ունի, որ Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում կարող է գերազանցել կատալոնական թիմին: Իսպանիայի առաջնության առաջին հատվածից հետո «Ռեալն» ունի 39 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 38 միավորով երկրորդ տեղում է, սակայն մադրիդցիներից մեկ հանդիպում ավելի է անցկացրել:
««Բարսելոնան» չի կարող երկու մրցաշրջան անընդմեջ մնալ առանց տիտղոսի: Հույս ունեմ' այս մրցաշրջանում մենք կնվաճենք գոնե մեկ արժեքավոր տիտղոս: Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, սակայն պետք է խոստովանել' այս պահին «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից»»,-Չավիի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Չավին մասնակցել է 13 խաղի, խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=105417&l=am/chavi+petq+e+xostovanel+ays+pahin+realnvo%D6%82gex+e+barselonayic