25 ադրբեջանցիներով օդանավը վայրէջք է կատարել Երևանում (տեսանյութ)
ՀայաստանՈւկրաինայի ավիաընկերություններից մեկին պատկանող ինքնաթիռը, որը պետք է Կիևից մեկներ Թբիլիսի, արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին Diaspora TV-ին՝ տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական երիտասարդության համաուկրաինական կազմակերպության անդամ Սաֆարալի Բաբաևը:
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 25 ադրբեջանցի, որոնք տեղեկանալով, որ ինքնաթիռը պետք է արտակարգ վայրէջք կատարի Երևանում սկսել են բողոքել և առաջարկել, որպեսզի ինքնաթիռը վայրէջք կատարի Գյանջայում: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Մենք օդաչուին ասացինք, որ Հայաստանը թշնամական երկիր է, և մենք չենք կարող հայտնվել այնտեղ: Վայրէջքից հետո, բոլոր ուղևորներն իջան, սակայն մենք՝ ադրբեջանցիներս, մնացինք և այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները ստիպեցին մեզ դուրս գալ: Մեզ առաջարկեցին հանձնել անձնագրերը ու կնիք խփել՝ առաջարկեցին Թբիլիսի ուղարկել ավտոբուսով: Սակայն մենք զանգեցինք մեզ ուղարկող կազմակերպությանը, որը կապվեց դեսպանատան հետ: Մեզ զանգեցին ու ասացին, որ անհրաժեշտույթուն չկա անձնագրերը հանձնել: Մի քանի ժամից մեզ ինքնաթիռով ուղարկեցին Թբիլիսի»,- պատմել է Բաբաևը: