Գլխավոր Ոզնի Արամայիս Սահակյանը մահացել է
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Գրողների Միության աշխատակիցը հաստատեց այն տեղեկատվությունը, որ քիչ առաջ մահացել է հայտնի գրող ու երգիծաբան, ինչպես շատերին է հայտնի Գլխավոր Ոզնի Արամայիս Սահակյանը:
Աշխատակիցը նշեց, որ Սահակյանի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է:
Operativ.am-ը ցավում է մեծ երգիծաբանի կորստի համար և կիսում Արամայիս Սահակյանի մտերիմների և հարազատների վիշտը: