Որտե՞ղ են հայերը նախընտրում դիմավորել Նոր տարին. վիճակագրությունն ըստ տուրիստական գործակալությունների
Շուտով Ամանոր է: Շատերի համար սկսվում են դաժան օրերը, իսկ մի մասն էլ մտածում է Նոր տարին ավելի շքեղ տոնելու մասին: Պարզելու համար թե, որտեղ են նախընտրում 2015 թվականը դիմավորել հայերը, Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց տուրիստական մի շարք գործակալությունների հետ, որոնք ներկայացրեցին հետևյալ պատկերը.
«Happy Tour»-ի տվյաների համաձայն՝ այս տարի հայերի մեծ մասը նախընտրում է Եգիպտոսը, որի ամանորա փաթեթի միջին արժեքը 750 $ է, որը նախատեսում է 7-օրյա հանգիստ, իսկ Անթալիայում հանգիստն արժե 400$, որը երկրորդ տեղն է զբաղեցում որպես նախընտրելի վայր:
«ԳՈԼԴ ԹՐԵՎԼ»-ի համաձայն՝ առաջնային տեղ է զբաղեցնում Եգիպտոսը, Դուբայը և Եվրոպական երկրները: Եգիպտոսի համար միջին փաթեթի արժեքն է 1000 $, որը նախատեսում է 7-օրյա հանգիստ:
«ՌԻՄԱ ԹՐԵՎԼ»-ի համաձայն՝ կրկին առաջին հորիզոնականում Եգիպտոսն է: 6-օրյա հանգստի արժողությունը 1900 $ է, իսկ երկրորդ տեղում՝ Դուբայն է: Անցյալ տարվա համեմատ, նրանց մոտ փաթեթների արժեքն ավելացել է 100-200 դոլարով:
«ԱՅՏՈՒՐ ԹՐԵՎԼ»-ի համաձայն՝ նախընտրությունը կրկին տրվում է Եգիպտոսին, որտեղ 7-օրյա հանգիստը կազմում է 900 $: Երկրորդ հորիզոնականում կրկին Դուբայն է:
«ԵՎՐՈՏՈՒՐ»-ը ևս նշեց, որ նախընտրությունը տրվում է Եգիպտոսին և Դուբային:
Ի տարբերություն մյուս տուրիստական գործակալությունների՝ «Dubai travel»-ի մոտ պատկերն այլ է: Առաջին հորիզոնականում Դուբայն է՝ 700 $:
Տուրիստական բոլոր գործակալություններն էլ փաստեցին, որ այս տարի նվազել է Ամանորն արտերկրում անցկացնողների թիվը:
Հ.Գ. Ինչպես տեսնում ենք հայերը նախընտրում են իրենց ամանորյա հանգիստ անցկացնել արտերկրում և հատկապես Եգիպտոսում: Պատճառները, բնականաբար, տարբեր են, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում հանգիստն ավելի թանկ հաճույք է, քան ՀՀ-ից դուրս:
Կարինե Գևորգյան