Ես նշանս հետ չեմ տվել, բայց զայրացել եմ նշանածիս վրա. Ջուս
Համացանցում լուրեր են տարածվել, իբրև երգչուհի Ջուսը մտադիր է հետ տալ նշանը: Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ջուսի հետ, ով չհերքեց այդ լուրը և ներկայացրեց որոշ մանրամասներ:
«Ես նշանս հետ չեմ տվել, բայց զայրացել եմ, քանի որ, արդեն 6 ամիս է նա չի կարողանում գալ Հայաստան: Երբ Ռիչարդին հայտնեցի այդ մասին, նա ասաց, որ նման բան թույլ չի տա, և շուտով կվերադառնա»,-ասաց Ջուսը:
Երգչուհու խոսքով՝ իր նշանածն աշխատում է մի քանի քաղաքներում և չի հասցնում իրեն տեսության գալ զբաղվածության պատճառով: Ջուսը զայրացել է նշանածի վրա և չի արդարացրել նրա երկարատև բացակայությունը:
«Ես հո նավի կապիտանի հետ չեմ նշանվել»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ երգչուհի Ջուսի և ֆրանսահայ 50-ամյա Ռիչարդի նշանադրության արարողությունն անցկացվել էր ապրիլին: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են ամուսնանալ այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը:
Կարինե Գևորգյան