Փամելա Անդերսոնն ու Մոբին ելույթ են ունեցել՝ ի պաշտպանություն Սնոուդենի
Մի քանի տասնյակ հոլիվուդյան աստղեր և Արևմուտքում հայտնի հասրակական գործիչներ իրենց ստորագրությունն են դրել Էդվարդ Սնոուդենի և այլ իրազեկիչների պաշտպանման օգտին: Այս մասին գրում է bbc.co.uk-ը:
«Դերասան Ռասսել Բրենդը, մոդելյոր Վիվիեն Վեսթվուդը, դերասանուհի Փամելա Անդերսոնն և մոտ 50 այլ դերասաններ, ստեղծագործողներ ու հասարակական ակտիվիստներ ելույթ են ունեցել անվախ իրազեկողների օգտին, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, կանգնում են ճշմարտության կողքին»,-գրում է կայքը: