«Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդը ողջունել է ադրբեջանցի իր եղբայրներին
Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վրա, որոնք Իրաքում և Սիրիայում գրավել են հսկայական տարածքներ, Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման առաջնորդը ողջունել է ադրբեջանցի իր եղբայրներին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը համարվում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղերից մեկը: