Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է TACC-ը:
Փոխանցվում է, որ Հասանովը Մոսկվա է մեկնել, որպեսզի մասնակցի ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Հայտնի է, որ նիստը պետք է տեղի ունենա նոյեմբերի 11-ին: