Մադոննան վաճառել է իր զգեստները աճուրդի ժամանակ
Երգչուհի Մադոննան վաճառել է իր զգեստները աճուրդի ժամանակ, որոնք նա կրել է ֆիլմում և ամուսնության ժամանակ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գրում է Gazeta.ru-ն:
Երգչուհու զգեստները ցուցադրվել են երկօրյա աճուրդում Julien's աճուրդային տանը Բևեռլի Հիլլզում: Ամենահաջողը դարձել է երգչուհու բաճկոնը, որը նա կրել է «Desperately Seeking Susan» ֆիլմում 1985թ.-ին, որի վերջնական գինը կազմել է $252 հազար: Ինչպես նաև վաճառվել է երգչուհու հարսանեկան զգեստը, որը նա կրել է Շոն Փենի հետ ամուսնության ժամանակ 1985թ.-ին: Այն վաճառվել է $81 հազարով: