Pink Floyd-ը թողարկել է իր վերջին ալբոմը
Pink Floyd խումբը թողարկել է իր վերջին ալբոմը, որը դուրս կգա երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ալբոմը, որը կոչվում է «Endless River», նվիրված է խմբի ստեղնաշարահար Ռիչարդ Ռայթին, ով մահացել է 2008թ.-ին: Ալբոմում ընդգրկվել է 18 երգ: Խմբի կիթառահար Դեվիդ Գիլմորի խոսքով՝ մոտ մեկ ժամանոց ալբոմը կոլեկտիվի վերջին աշխատանքը կլինի, որը կավարտի Pink Floyd-ի կյանքը «լիրիկական նոտայով»: