Ադրբեջանում ոստիկանությունը դաժանորեն պատժել է ակցիայի մասնակիցներին. կան ձերբակալվածներ և տուժածներ
Նոյեմբերի 8-ին Բաքվի Բինա ավանի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել: Բողոքի ակցիայի պատճառն օրերս տեղացած հորդառատ անձրևից հետո դեպի ավան տանող ճանապարհի անանցանելի դառնալն է:
Ակցիան, որն սկսվել էր առավոտյան ժամերին, ընթանալիս է եղել նորմալ, քանի դեռ դրան չէր միջամտել ոստիկանությունը: Ոստիկաններից մեկը մահակով հարվածել է տարեց կնոջը, որից հետո ամեն ինչ խառնվել է:
Ոստիկանությունը դաժանորեն պատժել է ակցիայի մասնակիցներին. կան ձերբակալվածներ և տուժածներ: