Դքսուհի Քեթրինն ու արքայազն Ուիլյամը այցելել են նավթարդյուանբերության գործարան
Այսօր արքայազն Ուիլյամը և հղի դքսուհի Քեթրինը ուղևորվել են Ուելսում գտնվող Պեմբրուքշիր, որտեղ այցելել են նավթարդյունաբերական գործարան: Թագավորական ընտանիքի այցը կազմակերպության 50-ամյակի կապակցությամբ է եղել: Այս մասին հայտնում է spletniki.ru-ն:
Այնուհետև թագավորական ընտանիքի ներկայացուցիչները այցելել են գործարանի հետ համագործակցող Young Actors Studio, որից հետո ուղևորվել են Միլենիում մարզահամալիրի Ուելս-Ավստրալիա ռեգբի խաղը դիտելու: