Ալլա Պուգաչովան հրաժարվել է նկարահանվել ամանօրյա երաժշտական ծրագրերում
Ալլա Պուգաչովան ամեն տարի հրավիրվում է ամանօրյա հաղորդումների նկարահանումներին մասնակցելու, մինչդեռ այս տարի ամեն ինչ այլ կերպ ստացվեց: 2015 թվականի ամանօրյա հաղորդումներում ունկնդիրները չեն տեսնի Պուգաչովային. գրում է starhit.ru-ն:
«Ալլան հրաժարվել է հաղորդումներին մասնակցելուց: Նա պարզապես չի ուզում: Իսկ ես ավանդաբար վարելու եմ «Ամանօրյա աստղային շքերթը» «Россия 1»-ի եթերում: Դրանից բացի ինձ այլևս ուրիշ տեղում չեք տեսնի»,- starhit.ru-ին պատմել է Մաքսիմ Գալկինը: