Բրիթնի Սփիրսը հաստատել է, որ հանդիպում է Շարապովայի նախկին ընկերոջ հետ
Բրիթնի Սպիրսը որոշել է չխաբել իր երկրպագուներին՝ թաքցնելով անձնական կյանքը: Անմիջապես նրանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ երգչուհին հանդիպում է Մարիա Շարապովայի նախքին ընկերոջ՝ գրող և պրոդյուսեր Չարլի Էբերսոլի հետ, երգչուհին միանգամից հաստատեց տեղեկատվությունը. գրում է 7days.ru-ն:
«Այժմ իմ կողքին յուրահատուկ մարդ կա և մեր մոտ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,-իր հարցազրույցում նշել է երգչուհին: