Այլևս կասկած չկա, որ Ռոբին Վիլյամսը կախվել է
Ամերիկացի դերասան Ռոբին Վիլյամսը խեղդամահ է եղել, ընդ որում՝ կասկած չկա, որ դերասանն ինքնասպան է եղել: Այս մասին գրում է Euronews.com-ը:
«Դատաբժշկական հետաքննությունը վերջնականապես հաստատել է, որ 63-ամյա դերասանը, ով մահացած էր գտնվել իր տանը օգոստոսի 11-ին, ինքնասպան է եղել դեպրեսիայի պատճառով: Դերասանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ»,-գրում է կայքը: