Ադրբեջանը և Ֆրանսիան պլանավորում են համատեղ տիեզերական ծրագիր իրագործել
Ադրբեջանը և Ֆրանսիան պլանավորում են համատեղ տիեզերական ծրագիր իրագործել: Այս մասին հայտնում է Modern.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությանը:
Փոխանցվում է, որ նախարար Ալի Աբասովը հույս է հայտնել, որ 2014 թ. վերջին Ֆրանսիայի հետ պայմանագիր կստորագրվի՝ Երկրագնդի դիտարկման արբանյակների օգտագործման համատեղ տիեզերական ծրագրի իրագործման վերաբերյալ:
«Հույս ունեմ, որ մինչ 2014 թ վերջը սեփականատիրական իրավունքով կստանանք ֆրանսիական "Airbus Defence and Space" ընկերության "SPOT 7" Երկրագնդի դիտարկաման արբանյակի վրա»,-հայտնել է Աբասովը: