Անթալիայի իշխանությունները արգելել են Սիրիայի փախստականների ընդունումը
Թուրքական Անթալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Սիրիայի փախստականներին: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը: Գրում է РИА Новости-ն:
«Մենք դիմել ենք երկրի ՆԳՆ-ին փախստականներին ընդունելու մերժումով, քանի որ վերջիններիս հոսքը կարող է հեղեղել մեր մարզը»,-հայտարարել է ոստիկանապետը:
Նա նաև հավելել է, որ ՆԳՆ-ն հաստատել է այդ խնդրանքը: