«Վեցնյակ»-ը ավարտել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները
Վենայում ավարտվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների բանակցությունները: Այս մասին գրում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ այդ հանդիպումը կօգնի հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա համաձայնություններին: Միջազգային միջնորդների վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Իրանը բանակցություններ են վարում միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման շուրջ միջազգային պատժամիջոցների աստիճանական չեղյալ համարման դիմաց:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայնությունները պետք է մշակվեն մինչև նոյեմբերի 24-ը: